Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նոյեմբերի 19-ին Թունիսում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին ասված է Ելիսեյան պալատի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ՝ նոյեմբերի 12-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Մակրոնի հեռախոսազրույցի ժամանակ։
Ըստ հաղորդագրության՝ Մակրոնը զրույցի ընթացքում «ողջունել է Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով Եվրամիության քաղաքացիական առաքելության կայունացնող ազդեցությունը», որի տեղակայման մասին որոշումն ընդունվել է Պրահայում կայացած գագաթնաժողովում:
Նա վերահաստատել է Ֆրանսիայի լիակատար պատրաստակամությունը՝ աջակցելու երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և հասնելու տարածաշրջանում քաղաքական լուծման, որը թույլ կտա խաղաղություն հաստատել։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ֆրանսիայի նախագահը նաև հնարավորություն կունենա նոյեմբերի 19-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովի շրջանակում՝ Թունիսյան Ջերբայում: