Հայկական շուրջ 1200 բեռնատար այս պահին 5-6 կիլոմետրանոց հերթում է, կանգնած է Վրաստանի մայրաքաղաքի մատույցներում: Այս մասին ԱԺ հայտարարութունների ժամին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որն այսօր է ստանձնել պատգամավորի լիազորությունները:
«Նրանց թույլ չեն տալիս շարունակել երթևեկը դեպի Վրաստան, Վերին Լարս ու հետագա ժամանման վայր: Բացակայում են տարրական կենցաղային պայմանները: Բեռնատարներին թույլ չեն տալիս անգամ Հայաստան վերադառնալ: Ամենօրյա ռեժիմով կապի մեջ եմ վարորդների հետ: Այդ արգելքի պատճառով վտանգի առաջ է մեր տասնյակ հազարավոր գյուղացիների քրտինքով մշակված գյուղմթերքը, տապալման վտանգի առաջ են բազմաթիվ միջազգային առևտրային պայմանագրեր, ինչը բացասական հետևանքներ է ունենալու հայ ձեռներեցների համար»,-նշեց պատգամավորը:
Նա հայտնեց, որ արդեն երկու օր է՝ չի կարողանում հանգամանալից բացատրություն ստանալ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից և չի կարողանում նրա հետ կապ հաստատել:
Մանրամասները՝ տեսանյութում: