Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Բագրատ Գևորգյանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը։
«Խորը ցավով հայտնում ենք, որ 68 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Բագրատ Գևորգյանը։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Գևորգյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»,- ասված է հաղորդագրությունում։
Բագրատ Գրիգորի Գևորգյանը ծնվել է 1954թ. սեպտեմբերի 4-ին, Երևան քաղաքում։ Աշխատել է Ստեփանակերտի պետական թատրոնում։
1977 թվականից առ այսօր աշխատում էր Արտաշատի պետական դրամատիկական թատրոնում որպես դերասան։
2010 թվականին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչման։ 2014 թվականին արժանացել է ՀՀ թատերական գործիչների միության «Ոսկե մեդալի»։ 2018 թվականին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալի»։