Ադրբեջանի խորհրդարանը Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախը ճանաչելու և Ադրբեջանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու կոչ պարունակող բանաձևի ընդունման կապակցությամբ, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքից նրա զորքերի անհապաղ դուրսբերման պահանջին ի պատասխան ընդունել է պատասխան բանաձև, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ադրբեջանական բանաձևում այդ երկրի կառավարությանը կոչով, մասնավորապես, առաջարկվում է ձեռնարկել հետևյալ միջոցները:
«Քանի դեռ Ֆրանսիայի կառավարությունը միակողմանի երաշխիքներ չի տվել, նրան չպետք է թույլատրվի մասնակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված նախաձեռնություններին և միջոցառումներին, ինչպես նաև առաջարկվում է այդ հարցերի շուրջ ֆրանսիացի պաշտոնյաների հետ որևէ քննարկում չվարել
▪️Ադրբեջանում ֆրանսիացի պաշտոնյաների որևէ ակտիվների հայտնաբերման դեպքում դրանց սառեցումը
▪️Թույլ չտալ ֆրանսիական ընկերությունների մասնակցությունը Ադրբեջանի պատվերով ոչ մի նախագծում
▪️Վերանայել ֆրանսիական ընկերությունների համագործակցությունն ադրբեջանական կողմի հետ էներգետիկայի ոլորտում
▪️Վերանայել Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև առկա քաղաքական և տնտեսական հարաբերությունները
▪️Միջազգային կազմակերպությունների շրջանակներում բարձրացնել Ֆրանսիայի գաղութատիրության, քաղաքական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների և ռազմական հանցագործությունների հարցերը
▪️Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակներում օրակարգում դնել Ֆրանսիայի իսլամաֆոբ քաղաքականության հարցը
▪️Թուրքական պետությունների կազմակերպությունների շրջանակներում օրակարգում դնել Ֆրանսիայի թուրքատյացության քաղաքականությունը», – հայտնում են ԶԼՄ-ները։
Ֆրանսիայի Սենատը նոյեմբերի 15-ին բանաձև է ընդունել, որով կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և պահանջել անհապաղ դուրս բերել ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքից: Բանաձևն ընդունվել է 295 կողմ, 1 դեմ քվեարկությամբ։