Լրատվամիջոցները հայտնում են մի քանի պայթյունների մասին Կիևում։ Այս մասին, մասնավորապես, գրում են ուկրաինական Vesti և Klymenko Time հրատարակությունները։
Պաշտոնական տեղեկատվություն դեռ չի ստացվել։ Հաղորդվում է միայն, որ Ուկրաինայում ողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանն սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ: