Չինաստանի Բաոտոու քաղաքում (Ներքին Մոնղոլիա, Չինաստանի ինքնավար շրջաններից մեկը) ոչխարների հոտն անընդհատ շարժվում էր ամբողջ 12 օրվա ընթացքում՝ առանց ընդհատումների: Տեսախցիկների կողմից արված կադրերում կարելի է նկատել, որ սկզբում ժամացույցի սլաքի ուղղությամբ մի քանի ոչխար են սկսել քայլել։ Աստիճանաբար նրանց միացան բոլոր կենդանիները, մինչև ամբողջ նախիրը սկսեց պտտվել։
Տեսանյութի մեկնաբանություններում կարծիքներ են հնչել, որ ոչխարները հիվանդացել են, սակայն կինը հերքել է այդ ենթադրությունները։ Նա պատասխանել է, որ կենդանիներն արդեն նորմալացել են և առողջ տեսք ունեն։ Սակայն տարօրինակ դեպքի մասին պատմող բրիտանական Daily Mail տաբլոիդը համաձայն չէ նրա հետ։
«Կա մի հիվանդություն, որի պատճառով որոշ կենդանիներ կորցնում են իրենց կողմնորոշումը և սկսում են պտտվել։ Լիստերիոզը կարող է բորբոքել ուղեղի մի կողմը և ոչխարների տարօրինակ վարքագիծ առաջացնել», – գրում է պարբերականը։