Երևանում անցկացվել է ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռուդոլֆ Կարապետյանի և ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ Եղիշե Կարապետյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 14-րդ միջազգային հուշամրցաշարը, որում հայ մարզիկներն աչքի են ընկել իրենց հմուտ վարպետությամբ և նվաճել են 8 ոսկե, 6 արծաթե և 10 բրոնզե մեդալ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Տասը քաշային կարգում մրցաշարին մասնակցել է Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի շուրջ 220 պատանի ըմբիշ: Հաղթողները պարգևատրվել են գավաթներով, մեդալներով, դիպլոմներով: Մրցաշարի արդյունքներով կձևավորվի Հայաստանի ըմբշամարտի պատանիների հավաքական թիմը: Մարզական միջոցառումը կազմակերպվել էր Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: