Իսպանիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներ դուրս են եկել քառորդ եզրափակիչ։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Քառորդ եզրափակչում կպայքարեն Էրիկ Իսրայելյանը (60 կգ), Արես Հակոբյանը (67 կգ), Ալիկ Հովհաննիսյանը (75 կգ) և Ավետիք Հովակիմյանը (92 կգ):
Հայ բռնցքամարտիկները, բացառությամբ Էրիկ Իսրայելյանի, այսօր՝ նոյեմբերի 21-ին, կանցկացնեն քառորդ եզրափակչի իրենց մենամարտերը։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ հայ բռնցքամարտիկները Սլովենիայում ավարտված «Արծաթե գոտի» միջազգային մրցաշարում նվաճել են 9 մեդալ։