Նոյեմբերի 23-ին, մոտ 2 տարի պաշտոնավարելուց հետո, կդադարեմ զբաղեցնել ԱՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը: Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը:
«Արցախում կառավարության նոր կազմ է ձևավորվում, որի մեջ ես չեմ լինի: Կառավարությունն Արցախում ամենակազմակերպված մարմինն է և այն զգում է բոլորիս աջակցության կարիքը: Արցախի կառավարության ձախողումը, անկախ կազմից, կարող է ճակատագրական լինել ամբողջ հայության համար: Հետևաբար Արցախի կառավարությունը կարիք ունի ամբողջ հայության աջակցությանը: Շնորհակալություն եմ հայտնում ԱՀ նախագահին և կառավարության գործընկերներին՝ համատեղ աշխատանքի համար»,-գրել է նա:
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանն իր թիմն է ձևավորելու:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Ռուբեն Վարդանյանը նշանակվել է Արցախի պետնախարար:
Հավելենք նաև, որ սեպտեմբերի 1-ին Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր Արցախ տեղափոխվելու և Արցախի անվտանգության և զարգացման ճակատ ստեղծելու որոշման մասին: