«Արար» հիմնադրամի համահիմնադիր, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը, հնարավոր է, իր թեկնածությունն առաջադրի Երևանի քաղաքապետի ընտրություններում։ Այս մասին հայտնել էր «Հրապարակ» օրաթերթը՝ նշելով, որ թերթի հետ զրույցում Չալաբյանը ըստ էության չի բացառել դա:
Armenia Today-ը կապ հաստատեց Չալաբյանի հետ, որպեսզի փորձի մանրամասներ ճշտել՝ կապված հետագա գործողությունների հետ: Վերջինս վերահաստատեց այն, ինչ հաղորդել էր օրաթերթին՝ նշելով, որ սկզբունքորեն չի բացառում թեկնածությունը, սակայն այդ մասին կարելի է խոսել մի քանի ամսից:
«Ես առայժմ դրա մասին չի մտածում»,- ասաց Չալաբյանը: