ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները համաձայնության են եկել 15 որոշումների շուրջ, ևս երկու նախագիծ ուղարկվել է վերանայման, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀԱՊԿ պետությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպման արդյունքներով։
«Ներկայացվել է 17 որոշման նախագիծ։ 15 նախագծերի շուրջ ունենք կոնսենսուս, որոշումներ ենք կայացրել։ Երկու նախագիծ ուղարկվել է լրամշակման»,- ասել է նա։
Նոյեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը։ Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտնել էր, որ համաձայնեցվել է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին։