ՀԱՊԿ նիստից անմիջապես հետո կարճ առանձնազրույց են ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարները։ Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
Սուրեն Պապիկյանը և Սերգեյ Շոյգուն մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև պաշտպանական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի վերաբերյալ։
Նոյեմբերի 23-ին Երևանում անցկացվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների մասնակցությամբ։