Այսօր ներկայացնելու եմ պատգամավորի մանդատից հրաժարվելու իմ դիմումը: Այս մասին հայտնել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Նա իր գրառման մեջ շնորհակալություն է հայտնել թիմակիցներին, ասել, որ գործընկերներին անկեղծորեն ասել մանդատը դնելու որոշման մասին: Նա նշել է, որ դա իր անձնական որոշումն է, սակայն պատճառները չի մանրամասնել:
«Այժմ վերադառնում եմ փաստաբանական համայնք. անելիք շատ կա»,- գրել է Վարդևանյանը:
Հիշեցնենք, որ Armenia Today-ի հետ զրույցում դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը հերքել էր Վարդևանյանի՝ մանդատը վայր դնելու մասին լուրն՝ ասելով, որ չունի նման տեղեկություն: