Հայաստանի կողմից իրանական անօդաչու թռչող սարքերի ձեռքբերումը կարող է մեծացնել նրա պաշտպանունակությունը և խնդիր դառնալ Ադրբեջանի և Թուրքիայի համար։ Այդ մասին գրում է Forbes-ը։
«Հայաստանի կողմից իրանական անօդաչու թռչող սարքերի ձեռքբերումը կարող է ամրապնդել նրա պաշտպանությունը և պոտենցիալ զսպող գործոն լինել՝ հաշվի առնելով, որ Shahed անօդաչու թռչող սարքերը կարող են հարվածել հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախներին: Տարածաշրջանային անօդաչու թռչող սարքերի մրցավազքը եռում է և չի ակնկալվում, որ շուտով կդանդաղի»,- Forbes-ին տված հարցազրույցում ասել է Ծովային վերլուծության կենտրոնի վերլուծաբան Սամուել Բենդետը:
Իրանական անօդաչու սարքերը, ինչպիսին է Shahed-136/1-ը, համեմատաբար էժան են և բարձր արդյունավետությամբ ներդրում են, և կարող են խնդիր լինել Ադրբեջանի և, հնարավոր է, նույնիսկ հենց Թուրքիայի համար, ասել է Բենդետը։
Իրանը կարող է Հայաստանին վաճառել անօդաչու թռչող սարքերի մոդելներ, ինչպիսիք են Shahed-ը և Ababil-ը, որոնք օգտագործվել են Մերձավոր Արևելքում իրանական վստահված անձանց կողմից։ Shahed անօդաչու թռչող սարքերն իրենց հնարավորությունները ցուցադրել են նաև Ուկրաինայում, ասել է փորձագետը։ Նա հավելել է, որ չի բացառվում նաև Հայաստանի կողմից Mohajer անօդաչու թռչող սարքերի գնումը։
«Հայաստանը ձգտում է փոխհատուցել թուրք-ադրբեջանական ռազմական դաշինքի ամրապնդումը և այն գիտակցումը, որ Ռուսաստանը կարող է չպաշտպանել Հայաստանին, ինչպես նախկինում կարծում էին», – ասել է Բենդետը:
Այժմ Հայաստանը ներդրումներ է կատարում անօդաչու թռչող սարքերի արդյունաբերության մեջ և սեփական անօդաչու թռչող սարքեր է արտադրում, քանի որ 2020 թվականի պատերազմում կրած պարտությունից հետո ծանր վիճակում էր, ասել է փորձագետը։
Իրանը նույնպես Հայաստանին ռազմական առումով հզորացնելու իր շահն ունի, ընդգծել է Բենդետը։
«Իրանը նույնպես մտահոգված է թուրք-ադրբեջանական դաշինքով և Իսրայելի դիրքորոշմամբ այս դաշինքում և հայտարարել է իր պնդումների մասին՝ ընդհուպ հաջորդ հակամարտությունում Հայաստանին աջակցությունը։
«Իրանը զորավարժություններ է անցկացրել Լեռնային Ղարաբաղի մոտակայքում, ցույց է տվել, որ կարող է ռազմական ուժ կիրառել, եթե Զանգեզուրի միջանցքը փակի նրա մուտքը Հայաստան և փնտրում է Ստամբուլ-Բաքու-Թել Ավիվ հարաբերությունների փոխհատուցման սեփական ճանապարհը»,- նշել է փորձագետը։
Աշխարհառազմավարական տեսանկյունից, եթե Հայաստանը դառնա իրանական անօդաչու թռչող սարքերի հաճախորդ, ապա դա շատ իմաստալից կլինի, ասվում է հոդվածում։
Իրանական անօդաչու սարքերը կարող են Հայաստանին հնարավորություն տալ արագորեն զգալի կորուստներ պատճառել ավելի ուժեղ հակառակորդներին, իր հերթին ասել է New Lines ինստիտուտի ռազմավարության և նորարարության տնօրեն Նիկոլաս Հերասը։
Ավելի վաղ իրանցի գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սաֆավին Հայաստանը նշել էր այն 22 երկրների թվում, որոնք ցանկանում են Իրանից անօդաչու թռչող սարքեր գնել, նշվում է հոդվածում։