Իրինա Շեյքն ու Բրեդլի Կուպերը կրկին հայտնվել են փողոցային լուսանկարիչների դիտակետում։ Նկարները հայտնվել են Daily Mail-ում։
47-ամյա դերասանն ու 36-ամյա սուպերմոդելը շարունակում են հաստատել ընտանիքի վերամիավորման մասին լուրերը։ Հաղորդվում է, որ Իրինա Շեյքն ու Բրեդլի Կուպերը միասին են անցկացրել Գոհաբանության օրը։
Պապարացիների նկարներում Կուպերը գրկել է իր հինգամյա դստերը՝ Լիային, իսկ Շեյքը բռնել է նրա նրա ձեռքը։
Երկրպագուները սկսել են մեկնաբանություններում քննարկել նոր նկարները. «Նրանք դեռ միասին են», «Նրանք հաստատ վերամիավորվել են: Եվ սա միայն հանուն դստեր չէ», «Կարծես շուտով Լեան եղբայր կամ քույր կունենա», գրել են նրանք։
Իրինա Շեյքն ու Բրեդլի Կուպերը միասին են եղել 2015-2019 թվականներին։ 2022 թվականի ամռանը նախկին սիրահարները վերամիավորման մասին խոսակցություններ են առաջացրել՝ միասին հանգստի մեկնելով Բահամյան կղզիներ: Այնուհետև սուպերմոդելին մեկ անգամ չէ, որ նկատել են դերասանի հետ զբոսանքների և սոցիալական միջոցառումների ժամանակ։