Բրազիլիայի Արակրուս քաղաքի երկու դպրոցներում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է 4-ի: Ria.ru-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է G1 լրատվական պորտալը:
Ավելի վաղ հաղորդվել էր երեք զոհվածների մասին։
«Երկու դպրոցներում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվածների նույնականացման գործընթացն սկսվել է: Պարզվել է, որ զոհվել է չորս և տուժել 12 մարդ»,- նշում է ԶԼՄ-ն:
Խոսքը երեք դասախոսի և մեկ աշակերտի մասին է։
Ուրբաթ օրը երիտասարդը կրակ է բացել երկու դպրոցներում։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ հարձակվողը 16 տարեկան է, նա այդ դպրոցներից մեկի աշակերտն է եղել: Նա ձերբակալվել է։