Փորձագետ Եկատերինա Գոլովկովան ներկայացրել է որոշ մթերքներ, որոնք օգնում են կանանց պահպանել առողջությունը: Ձեզ ենք ներկայացնում «Комсомольская правда»-ի կայքում հրապարակված հոդվածը:
Առաջինը փորձագետն առանձնացրել է մրգերն ու բանջարեղենը:
Օրական առնվազն 400գ կամ հինգ բաժին միրգ կամ բանջարեղեն ուտելը մանրաթելեր, մեծ քանակությամբ վիտամիններ է տալիս օրգանիզմին, նվազեցնում սրտանոթային հիվանդությունների ռիսկը:
Երկրորդը հացահատիկային սնունդն է, որը, ըստ փորձագետի, շատ կարևոր է կանանց համար: Խոսքն առաջին հերթին շագանակագույն բրձնի, ցորենի, վարսակի, ինչպես նաև ամբողջական ցորենի հացի մասին է: Դրանք պարունակում են այնպիսի ածխաջրեր, որոնք ձեզ երկար ժամանակ կուշտ կպահեն:
Երրորդը վիտամին D-ի և կալցիումի աղբյուր հանդիսացող մթերքներն են: Այս սննդանյութերը շատ կարևոր են ոսկորների և հոդերի առողջության համար: Շատ վիտամին D պարունակում են ձկները՝ հիմնականում սաղմոնը, սարդինան, ծովատառեխը: Բացի այդ, նշված վիտամինների դեֆիցիտը կօգնի լրացնել կաթնամթերքը։
Չորրորդը սպիտակուցներն են, որոնք անհրաժեշտ են հասուն տարիքում ոսկրային և մկանային զանգվածը առողջ պահելու համար:
Հինգերորդը, այսպես ասած, ճիշտ ճարպերն են: Չզտված բուսական յուղը չհագեցած ճարպերի հիանալի աղբյուր է։ Դրանք բջջային թաղանթի կարևոր բաղադրիչ, ինչպես նաև սեռական հորմոնների աղբյուր են: Առողջ ճարպեր կարելի է գտնել նաև տարբեր ընկույզի, ավոկադոյի, յուղոտ ձկների մեջ:
Փորձագետը խորհուրդ է տալիս արյան ճնշման բարձրացման ռիսկից խուսափելու համար նվազեցնել աղի ընդունումը: Խորհուրդ է տրվում օրական 5 գրամից ոչ ավելի աղ օգտագործել:
Եվ 7-րդ կետով փորձագետն առաձնացրել է, այսպես ասած, օգտակար քաղցրավենիքը: Եթե քաղցրի պահանջ եք զգում, նա խորհուրդ է տալիս օգտագործել բնական չրեր, թարմ մրգեր, առանց շաքարի բնական մարմելադ: