Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ադրբեջան-Թուրքիա-Թուրքմենստան եռակողմ գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում է ստորագրել 5 փաստաթուղթ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Չավուշօղլուն հավելե է, որ երեք երկրներն այժմ պատրաստվում են գագաթնաժողովին։ Նրա խոսքով՝ գագաթնաժողովի նախօրեին հանդիպում կանցկացվի Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի արտգործնախարարների, էներգետիկայի նախարարների միջև։
Սպասվում է, որ Ադրբեջան-Թուրքիա-Թուրքմենստան գագաթնաժողովը կանցկացվի դեկտեմբերի սկզբին Աշխաբադում։