Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է դրական հունով։
Այդ մասին այսօր ասել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը տեղի հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում։
Նա կարևորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Պրահայում։
«Մենք ցանկանում ենք, որ ամբողջ Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման հիմքեր ստեղծվեն։ Կոնտակտներն այժմ տեղադրվում են ուղղակիորեն, այլ ոչ թե երրորդ կողմերի միջոցով: Դա շատ կարևոր է», – ասել է Քալընը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանն ու Էրդողանը Պրահայում կայացած հանդիպմանը քննարկել էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը և այդ ուղղությամբ հնարավոր հետագա քայլերը: Ավելի ուշ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետի հետ իր հանդիպումն անցել է «բարեկամական մթնոլորտում»։