Թեպետ Երևանի քաղաքապետի ընտրություններին համարյա մեկ տարի կա, դրանք կանցկացվեն 2023 թվականի սեպտեմբերին, սակայն քաղաքական դաշտում արդեն սկսել են ակտիվ պատրաստվել։ Առնվազն մի քանի անուններ են շրջանառվում։ Մասնավորապես՝ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյան, նախկին քաղաքապետ Հայկ Մարության, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյան, «Ուժը հայրենյաց» կուսակցության անդամ Նատալյա Ռոտենբերգ։
Armenia Today֊ը հարցում արեց քաղաքացիների շրջանում՝ հասկանալու, թե երևանցիներն ում են տեսնում որպես ապագա քաղաքապետ։ Հիմնական մասը դեռ չի կողմորոշվել, սակայն կան տարատեսակ կարծիքներ։
«Կարգին Հայկոն, ուրիշ ոչ մեկին»,֊ ասաց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ քաղաքացի, որը Կոնդի բնակիչներից էր, նշեց, որ այն մարդուն կընտրի, ով կլուծի իրենց խնդիրները․
«Ես կարող եմ կոնդեցիների անունից խոսել, որ տրամադրեն որոշում չափագրման տվյալներին համապատասխան։ Ով որ այդ որոշումը տա, նրան էլ կողմ կլինենք»։
«Ես չեմ ընտրի ոչ մեկին, չեմ էլ ճանաչում ոչ մեկին, որովհետ ես մենակ մարդ եմ, ինձ ոչ մեկը ոչ մոտեցել է, ոչ մի բան առաջարկել, 29 հազար թոշակ եմ ստանում, ոնց կարամ ընտրեմ, բերեք այն մարդուն, ով կասի կապահովեմ ձեզ, ես էլ նրան կընտրեմ»,֊ դժգոհեց մեզ հանդիպած երևանցիներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում։