Россельхознадзор-ը հայտնում է, որ որ 2022 թվականի սկզբից Հայաստանից Ռուսաստան ծաղիկների արտահանման ծավալները գրեթե 3 անգամ ավելացել են։
«Ամենից շատ վարդեր, հերբերաներ և դեկորատիվ ծաղիկներ են ստացվել, իսկ ահա ալստրոմերիաներ, գլադիոլներ և մեխակներ ներկրվել են ավելի քիչ քանակությամբ»,- ասվում է գործակալության մամուլի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ 2022 թվականի սկզբից Հայաստանից Ստավրոպոլի երկրամաս է ներկրվել շուրջ 5,5 մլն հատ ծաղկի տնկի։
Արտադրանքը հետագա վաճառքի համար հաստատվել է միայն դրանց անվտանգությունը հաստատող լաբորատոր հետազոտություններ ստանալուց հետո, պարզաբանել է վերահսկող մարմինը։