ԱՄՆ-ն կարող է արժեքավոր դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարված հարաբերությունների կարգավորման գործում։ Այս մասին ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Լին Թրեյսին։
Նա ընդգծել է, որ հակամարտության կենտրոնում, իհարկե, «վիճելի տարածքներ» են և այնտեղ ապրող հայերի և ադրբեջանցիների իրավունքները պաշտպանող կայուն լուծում գտնելու անհրաժեշտություն կա։
«Տարածաշրջանից Ռուսաստանի հետ քաշվելու դեպքում ԱՄՆ-ն հնարավորություն ունի ավելի ուժեղ դեր ստանձնելու և արյունահեղությանը վերջ տալու»,- ասել է Թրեյսին։