Դեկտեմբերի 1-ին Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ժուլիեն Լը Լանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան վճռական բողոք են հայտնել նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում (Ազգային ժողով) Ադրբեջանի դեմ ընդունված բանաձևի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով այդ երկրի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Նախօրեին Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է բանաձև, որը պահանջում է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի դադարեցում և Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատում: Բանաձևի օգտին քվեարկել է 256 պատգամավոր։