Երեկ երեկոյան կայացավ «Earthshot Prize 2022» մրցանակաբաշխությունը, սակայն, տարօրինակ կերպով, այս միջոցառման գլխավոր աստղը ոչ թե գիտնականներն էին, ակտիվիստները կամ հայտնի հյուրերը, այլ արքայազն Ուիլյամի կինը՝ Քեյթ Միդլթոնը։
Ամուսնության պառակտման մասին լուրերի և թագավորական ընտանիքում ռասիզմի դրսևորման հետ կապված սկանդալի ֆոնին, Ուելսի արքայադուստրը կրկին դարձել է այն մարդը, ով իր ամբողջ արտաքինով ցույց է տալիս բրիտանացիների ողջ ուժն ու անձեռնմխելիությունը:
Քեյթը, ինչպես անտառային նիմֆա, մրցանակաբաշխությանը ներկայացել է Solace London-ից վառ կանաչ գույնի զգեստով: Այնուամենայնիվ, արքայադստեր կերպարի գլխավոր շեշտադրումը եղել է Մարիա թագուհու վզնոցն ու ականջօղերը՝ ադամանդներից և զմրուխտից։
Հարկ է նշել, որ ավելի վաղ այդ զարդարանքները պատկանել են Ուիլյամի մորը՝ արքայադուստր Դիանային։ Լեդի Դին շատ էր սիրում այս հատուկ հավաքածուն, և 1985 թվականին նա նույնիսկ օգտագործեց վզնոցը որպես մազերի աքսեսուար:
Ըստ լեգենդի՝ այս վզնոցը պատրաստվել է հատուկ Անգլիայի թագուհու համար, և միաժամանակ՝ Իսպանիայի թագուհի Մերի I-ին։ Նրան զարդարանք են նվիրել Դուրբար հրապարակում՝ 1911 թվականին Դելի կատարած այցի ժամանակ։ Վզնոցը հետագայում կդառնար արքայադուստր Դիանայի ոսկերչական հավաքածուի մի մասը:
Նշենք, որ ավելի վաղ ամուսինները հանդիպում են ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ եռօրյա այցի շրջանակում, որտեղ արքայադուստրը շփվել է հավաքված մարդկանց հետ, նրանցից ծաղկեփնջեր ու նվերներ ստացել: