Ավելի քան երկու ժամ է շարունակում է փակ մնալ Արցախ-Հայաստան միակ մայրուղին: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Նշվում է, որ ճանապարհը բացելու նպատակով ադրբեջանական կողմի հետ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատուները շարունակում են ակտիվ բանակցություններ վարել:
«Խնդրի հնարավորինս արագ կարգավորման ուղղությամբ Արցախի լիազոր պետական մարմինները օպերատիվ կապի մեջ են խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ: Իրավիճակի փոփոխության դեպքում հանրությանը պատշաճ կտեղեկացվի»,- ասված է հայտարարությունում:
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն Ադրբեջանի այս քայլը հերթական սադրանքն է համարում Արցախի բնակչությանը և խաղաղապահներին ուղղված։ Արցախի առողջապահության նախարարությունն էլ հայտնել էր, որ Ադրբեջանը նպատակ ունի հումանիտար աղետ ստեղծել Արցախում