Ստամբուլում տրամվայը բախվել է ավտոբուսին, կան բազմաթիվ վիրավորներ, հայտնում է A Haber հեռուստաալիքը։
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 5-ի առավոտյան քաղաքի Սուլթան թաղամասի Ալիբեյքոյ Էյուփ հրապարակում։
Դեպքի վայր են հրավիրվել մեծ թվով բուժաշխատողներ, ոստիկաններ և փրկարարներ։
Նախնական տվյալներով՝ 14 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Պարզվում են դեպքի հանգամանքները։