Ես ինքնասպանության մտքեր չունեմ. եթե ես ինքնասպան լինեմ, մի հավատացեք դրան՝ ինֆորմացիայի լայնածավալ արտահոսքի ֆոնին, որը կազմակերպել է Twitter-ի սեփականատերը և միլիարդատեր Իլոն Մասկը, օգտատերերից մեկի՝ ձայնային հաղորդակցությունների բաժնում ինքնասպանության մասին հարցին այսպիսի պատասխան է տվել գործարարը։
Մասկը նաև նշել է, որ կշարունակի «դիմակազերծել» ԱՄՆ քաղաքական գործիչներին՝ ցույց տալով նրանց մանիպուլյացիաները սոցիալական ցանցերում։
«Մենք պարզապես պատրաստվում ենք հրապարակել ամբողջ տեղեկատվությունը՝ փորձելով ստանալ «մաքուր թերթիկ», մենք շատ ավելի լավը կլինենք, և դա կստիպի մյուս լրատվամիջոցներին նույնպես ճշմարտացի լինել՝ հակառակ դեպքում նրանք կկորցնեն իրենց ընթերցողներին»,- ասել է Մասկը։
Ավելի վաղ Իլոն Մասկը խոստացել էր սկանդալային փաստաթղթեր հրապարակել Ջո Բայդենի որդու մասին։