Կանադացի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը պատմել է այն դժվարությունների մասին, որոնք ունեցել է դերասանուհի Քեյթ Ուինսլեթը «Տիտանիկ»-ում նկարահանվելուց հետո։ Այս մասին հայտնում է The Independent-ը։
Նա կարծում է, որ այդ գործընթացը հոգեբանական վնաս է հասցրել դերասանուհուն, որն այն ժամանակ 22 տարեկան էր։
«Կարծում եմ՝ Քեյթը դուրս եկավ «Տիտանիկ»-ից հոգեբանական խնդիրներով․ արտադրության մասշտաբները մեծ էին, պատասխանատվությունը՝ առավել մեծ»,- ասել է Քեմերոնը:
Միևնույն ժամանակ, Ուինսլեթը համաձայնվել է նկարահանվել Քեմերոնի «Ավատար. Ջրի ճանապարհը» ֆիլմում։
«Մենք երկուսս էլ շատ էինք ցանկանում նորից միասին աշխատել՝ տեսնելու, թե ինչպիսին ենք կյանքի և կարիերայի այս փուլում։ Նա շատ պատասխանատու է նկարահանման հրապարակում»,- ասել է Քեմերոնը: