Տարվա առաջին 11 ամիսների ընթացքում Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1.54 միլիոն մարդ: Այս մասին
հայտնել է Զբոսաշրջության կոմիտեն։
«Այս տարի առաջին անգամ մենք գերազանցեցինք 2019 թվականի այցելություններն ամսվա կտրվածքով` գրանցելով 144 576 այցելություն»,- ասված է հաղորդագրության մեջ՝ ընդգծելով, որ 2019 թվականի նոյեմբերին գրանցվել է 140 376 այցելություն:
Կոմիտեն նշել է նաև, որ 2021 թվականի նոյեմբերին ունեցել ենք 85 762 այցելություն:
Այսպիսով՝ ստացվում է, որ 2019 թվականի տվյալներն այս տարի գերազանցվել է 4 200-ով, իսկ 2021-ինը՝ 58 814-ով։