«Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի պատգամավորության թեկնածու Ռուբեն Մելքոնյանը հրաժարվում է վերցնել պատգամավորության մանդատը։ Այս մասին նա հայտնել է Facebook-յան էջում՝ հավելելով, որ վաղը համապատասխան դիմումը կներկայացնի ԿԸՀ։
«Հատկապես այսօրվա Ազգային ժողովում և ներկայումս ստեղծված իրավիճակում իմ հավանական պատգամավորական գործունեությունը համարում եմ ոչ նպատակահարմար, քանզի դրա օգտակարությունը մեր պետականության համար կարծում եմ կլինի կամ զրոյական, կամ աննշան, ուստի որոշում եմ կայացրել հրաժարվել խորհրդարանական ընտրություններից գրեթե 1.5 տարի անց ինձ հասած պատգամավորական մանդատից և չեմ ուզում մասնակցել ինքնանպատակ գործընթացներին»,-նշել է նա։
Փարաքարի ժամանակավոր ղեկավար ընտրելու համար Փաշինյանը հայտարարել է փրայմըրիզ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում 2025 թվականի հունվարի 11-13-ը նախնական ընտրություններ՝ փրայմըրիզ անցկացնելու մասին։Փարաքարում համայնքի...