Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Քիր Սթարմերը կոչ է արել Մեծ Բրիտանիայի կառավարությանը արձագանքել Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիային։ Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախումբը:
«Ես խորապես մտահոգված եմ բռնությանը վերադառնալու լուրով։ Լեյբորիստներին հայտնի են տեղեկություններ այն մասին, որ ադրբեջանական զորքերը գրավել են Հայաստանի շուրջ չորս քառակուսի մղոն տարածք», – ասվում է Սթարմերի հայտարարության մեջ։
Ընդդիմադիր պատգամավորն իր հայտարարության մեջ նշել է, որ լեյբորիստները հույս ունեն, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը կշարունակի լարվածությունը թուլացնելու ջանքերը:
Հայ ազգային կոմիտեի հաղորդագրության մեջ նշվում է, որ Սթարմերի հայտարարությունը պատասխան էր Կոմիտեի արշավին։ ANCA-ն ողջունել է լեյբորիստների արձագանքը:
«Մենք ուրախ ենք լսել, որ իրավիճակը Հարավային Կովկասում անհանգստացրել է Լեյբորիստական կուսակցությանը։ Սակայն մենք հույս ունենք, որ դա կհանգեցնի նրան, որ կուսակցությունը կդատապարտի Ադրբեջանի ագրեսիան և նրա կողմից իրականացված ռազմական հանցագործությունները», – ընդգծում է ANCA-ն։
Կոմիտեն շնորհակալություն է հայտնել Սթարմերին իր հայտարարության համար և հույս հայտնել, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունն ակտիվ միջոցներ կձեռնարկի Հայաստանի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից կրկնվող բռնությունները կասեցնելու համար: