Թուրքիայում վրդովված են Netflix ընկերության նկարահանած սերիալից, որտեղ իրենց երկրի արևելքը նշված է որպես Հայաստանի տարածք: Այս մասին գրում է Sabah-ը՝ նշելով, որ տեղեկատվական տիրույթում սա սկանդալի առիթ է դարձել:
Ինչպես գրում է պարբերականը՝ թվային մեդիա հարթակը՝ Netflix-ը, թիրախավորում է Թուրքիան իր հեռարձակվող սերիալներով և ֆիլմերով ամեն հնարավորության դեպքում:
«Կան անհեթեթ սցենարներ, որոնք նսեմացնում են թուրքականությունն ու Թուրքիան։ Վերջապես, թուրք հեռուստադիտողները արձագանքեցին Netflix-ով հեռարձակվող «Ո՞ւր է իմ ինքնաթիռը» դրվագում երևացող Թուրքիայի քարտեզին»,- գրում է լրատվականը:
Նշենք, որ հոդվածում ներկայացված են սերիալից հատվածներ, որտեղ խոշորացված պլանով երևում է ընկերության օգտագործած քարտեզի պատկերն ու գրառումները: