Համընդհանուր հայտարարագրի ներդրումը հարկային բեռի մասին չէ, իսկ հայտարարագիր չներկայացնելու համար նախատեսված պատասխանատվության որոշակի չափերն ագրեսիվ ընթացակարգ չեն: Համընդհանուր հայտարարագրի վերաբերյալ նախագիծն ԱԺ առաջին ընթերցմանը ներկայացնելու ժամանակ այս մասին հայտարարեց Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:
Նրա խոսքով՝ հայտարարագիր չնեկայացնելու համար նախատեսված է պատասխանատվության որոշակի շրջանակ, ինչը ոչ թե քաղաքացիներին պատժելու, այլ համակարգի կայացման համար է:
«Այս համակարգի ներդրմամբ առաջարկվում է քաղաքացի-պետություն հարաբերությունների նոր մակարդակ, նոր փիլիսոփայություն»,-ասաց փոխնախարարը:
Մանրամասն ներկայացնելով մինչ այս արդեն իսկ շրջանառության դրված դրույթները՝ նա հավելեց, որ համակարգի ներդրումը սահուն ապահովելու համար համար առաջարկվում է այն իրականացնել 3 տարիների ընթացքում՝ սկսած 2023 թվականից:
«Հարկային առաջին տարին, որի համար կներկայացվեն հայտարարագրեր, կլինի 2023 թվականը, որի համար հայտարագրեր կներկայացվեն մինչև 2024 թվականի ապրիլի 20-ը: Առաջին փուլով հայտարարագրեր կներկայացնեն պետական, համայնքային, հանրային պաշտոն զբաղեցնողնեը, նոտարները, ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները, ովքեր 2022-ի արդյունքներով 1մլրդ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիտենդ ընկերությունների բաժնետերեր են: Այս փուլում հայտարարագիր կներակայցնեն նաև այն ռեզիտենտ քաղաքացիները, ովքեր 2023-ի ընթացքում 20 և ավելի մլն դրամ են ստացել առևտրային կազմակերպություններից»,-ասաց փոխնախարարը՝ նշելով, որ 2024-ց շրջանակը կընդայնվի և արդեն 2025-ին առաջարկվում է համակարգում ընդգրկել մնացյալ ռեզիդենտ քաղաքացիներին:
Հիշեցնենք, որ Հայաստանում 2023 թվականին կներդրվի եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ։ Հարկային օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի համապատասխան փաթեթն ընդունվել է նոյեմբերի 17-ի կառավարության նիստում։
Մանամասները՝ տեսանյութում: