Կատալոնիայում երկու գնացքների բախման հետևանքով տուժել է մոտ 155 մարդ, հայտնում է El Pais-ը։
Դեպքը տեղի է ունեցել առավոտյան՝ Մոնկադա քաղաքում։ Ուղևորների մեծ մասի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն վիրավորների թվում կան նաև ծանր վնասվածքներ ստացածներ։
Տեղում աշխատում են փրկարարները, պարզվում են վթարի հանգամանքները, հայտնում է աղբյուրը։