ԱԱԾ-ին 3 գործառույթ թողնելու քաղաքական որոշում կա: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նա այս մասին ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվելիք նախագծի շրջանակներում, որով առաջարկվում է Պետական պահպանության ծառայությունն առանձնացնել Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից և դրա հետագա գործունեությունը շարունակել որպես պետական կառավարման համակարգի մարմին:
Արմեն Գրիգորյանի դիտարմամբ՝ սա լավագույն որոշումն է: Նա նշեց, որ անվտանգության համակարգի լայնածավալ բարեփոխումներ են կատարում, և սա ընդհանուր բարեփոխումների մեջ պետք է դիտարկել:
«Այս պահին կա քաղաքական որոշում առ այն, որ ԱԱԾ-ին պետք է թողնվի երեք գլխավոր գործառույթ: Առաջինը՝ հակահետախուզությունն է, երկրորդը՝ սահմանադրական կարգի պահպանումը, ինչպես նաև տեռորիզմի դեմ պայքարը: Այս երեք գործառույթներն են դրվում ԱԱԾ-ի վրա»,- ասաց նա:
Անդրադառնալով այսօր կառավարության կողմից հավանության արժանացած նախագծին՝ ըստ որի առանձին արտաքին հետախուզության ծառայություն է ստեղծվելու, նա հայտնեց, որ սա ևս անվտանգության բարեփոխումների տրամաբանության մեջ է:
Մանրամասները՝ տեսանյութում: