Ադրբեջանական նավթագազային SOCAR Trading ընկերության ստորաբաժանումը դադարեցրել է ռուսական նավթի գնումը, հայտնում է «Коммерсант»-ը՝ վկայակոչելով Reuters-ին:
Նշվում է, որ նավթը գնվել է Թուրքիայի նավթավերամշակման գործարանում վերամշակման համար։ Գործակալության աղբյուրների տվյալներով՝ կասեցումը կապված է ռուսական նավթի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցների հետ։
Պարբերականը նշում է, որ ԵՄ-ի կողմից դեկտեմբերի 1-ին սահմանված գների մաքսիմումը նախատեսում է հրաժարվել մեկ բարելի դիմաց 60 դոլարից բարձր գնով ռուսական նավթ տեղափոխող նավերի ապահովագրությունից: