Մամուլի գրում է, որ դեկտեմբերի 7-ի գիշերը Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում դաժանաբար սպանված ընտանիքի հայրը՝ Սևակ Մելիքսեթյանը, փորձել է ներխուժել իր կնոջ ու երեխաների սպանության մեջ մեղադրվող Վրույր Բարսեղյանի տուն։
Լուրի մասին մանրամասներ իմանալու նպատակով Armenia Today-ը կապ հաստատեց ոստիկանության ԶԼՄ և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ:
Վերջինս հաստատեց, որ դեկտեմբերի 7-ի կեսգիշերին իսկապես նման միջադեպ տեղի ունեցել է: Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները կանխել են անձի գործողությունները: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե:
Ավելի վաղ՝ aravot.am-ը հայտնել էր, որ Սևակ Մելիքսեթյանն իր «ԲՄՎ» մեքենայով կայանել է ոճրագործության մեջ կասկածվող Վրույր Բարսեղյանի տան դիմաց, իջել մեքենայից, վազելով մոտեցել ու ոտքով հարվածելով` բացել է բակ մտնող դուռը։ Այնուհետ մոտեցել է տան մուտքի դռանը և ձեռքին եղած կացնով փորձել է կոտրել Վրույր Բարսեղյանենց տան մուտքի դուռը՝ իր ընտանիքի անդամներին սպանելու համար նրանից վրեժ լուծելու համար։