Ամերիկացի մոդել և Ջասթին Բիբերի կինը՝ Հեյլին, քննադատության և ծաղրի է ենթարկվել ամառային զգեստով և մուշտակով հանրության մեջ դուրս գալուց մի քանի օր անց։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Շաբաթվա սկզբին մոդելը Նյու Յորքի փողոցներ է դուրս եկել 11 հազար ֆունտ ստերլինգ արժողությամբ Saint Laurent մորթյա վերարկու զգեստով և համապատասխան սանդալներով: Սոցցանցերի օգտատերերը մեկնաբանություններ են թողել Հեյլի Բիբերի բլոգում և պարբերականի կայքում։
Ընթերցողները ծաղրել են Հեյլի Բիբերի արտաքին տեսքը և գրել՝ «զվարճալի «զույգ»», «հագուստի տարօրինակ ընտրություն», «իրականում դրսում ձմեռ է», «եղանակին չի նայում», «իսկ նորմալ հագուստ չկար» և այլ մեկնաբանություններով։
Նրա ամուսինը՝ Ջասթին Բիբերը, քաղաքում զբոսնելու համար ավելի զուսպ հանդերձանք է ընտրել. երգիչը հագել է սև ջինս, գծավոր վերնաշապիկ, սպիտակ մարզակոշիկներ և գլխարկ: