Քաթարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի խաղում Մարոկկոյի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Պորտուգալիային: Հանդիպումը կայացել է շաբաթ օրը Դոհայի «Էլ Թումամա» մարզադաշտում։
Հանդիպման 42-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Յուսեֆ էն-Նասիրիան։ Մարոկկացիներից 90+3-րդ րոպեին հեռացվեց Վալիդ Չեդդիրան։
Կիսաեզրափակիչում Մարոկկոյի հավաքականը կմրցի Անգլիայի և Ֆրանսիայի թիմերի միջև հանդիպման հաղթողի հետ։