Դեկտեմբերի 30-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Վիեննա գալա» ամանորյա համերգը: Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մամլո ծառայությունից:
Համերգը կկայանա դիրիժոր Սուրեն Շահիջանյանի ղեկավարությամբ:
Ծրագրում ընգրկված են հետևյալ ստեղծագործությունները. Յո. Շտրաուս՝ «Գարնանային ձայներ», Յո. Շտրաուս՝ Պոլկա պիցիկատո, Յո. Շտրաուս՝ Ադելի քառյակները «Չղջիկը» օպերետից
(մենակատար՝ Լուսինե Մակարյան, սոպրանո), Յո. Շտրաուս՝ «Տրիչ-տրաչ» պոլկա, Ի. Կալման՝ Միստեր Իքսի արիան «Կրկեսի արքայադուստրը» օպերետից (մենակատար՝ Հովհաննես Անդրեասյան, տենոր), ինչպես նաև Յո. Շտրաուս՝ «Կայսր» վալսը: