Մարոկկոյի հավաքականը Քաթարում ընթացող աշխարհի առաջնության գլխավոր սենսացիան է։ Սա Աֆրիկայի միակ ներկայացուցիչն է, ով դուրս է եկել կիսաեզրափակիչ փուլ, սակայն թիմի հաջողությունը բացասական կողմ ունի և դա իրեն զգացնել է տալիս գրեթե յուրաքանչյուր հանդիպումից հետո:
Եվրոպայի ամենահզոր անկարգությունները եղել են խմբային փուլում Բելգիայի նկատմամբ Մարոկկոյի հաղթանակից հետո (2:0), որից հետո մարոկկոցի ներգաղթյալներն ավերեցին Բրյուսելը։
Փարիզի ոստիկանությունը նախօրոք պատրաստվում էր դեկտեմբերի 10-ին։ Այս օրը Քաթարում կայացավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի միանգամից երկու հանդիպում՝ Մարոկկո – Պորտուգալիա և Անգլիա – Ֆրանսիա։ Խաղի նախօրեին վարչությունը հայտարարեց, որ կուժեղացնի կարգուկանոնի նկատմամբ վերահսկողությունը և կսահմանափակի երթևեկությունը Ելիսեյում՝ քաղաքի գլխավոր փողոցում։
Փարիզի ժամանակով ժամը 16։00-ի դրությամբ մայրաքաղաքի կենտրոնում ավելի քան 1 220 ոստիկան էր հավաքվել։ Ելիսեյան դաշտերն այն վայրն է, որտեղ ֆրանսիացի երկրպագուները սովորաբար հաղթանակ են տոնում, սակայն այս անգամ փողոցը լցրել են մարոկկացիները։ Նրանց թիմը սենսացիոն կերպով հաղթեց Պորտուգալիային (1:0) ու դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ մոտ 20 հազար մարդ եկել էր տոնելու աշխարհի առաջնությունում աֆրիկյան ամենահաջողակ հավաքականի հաղթանակը։
Լրատվամիջոցները չեն նշում, թե ինչպես են սկսվել անկարգությունները, սակայն այն, ինչ տեղի է ունեցել Փարիզի կենտրոնում, ամենաքիչն է նման եղել տոնի։ Մարոկկացիների և ոստիկանների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ նրանք հրավառ իրերից կրակել են իրավապահների վրա և այլ առարկաներ նետել։
Ոստիկանները ագրեսիայի դիմաց ագրեսիայով են պատասխանել. օգտագործվել են մահակներ և եղել ձերբակալություններ։ Կեսգիշերին ոստիկանության բաժիններ էր գնացել 74 մարդ։ Հավանական է, որ այդ ժամանակից ի վեր այս թիվն ավելացել է։
Չորեքշաբթի՝ դեկտեմբերի 14-ին, աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում կհանդիպեն Ֆրանսիան ու Մարոկկոն։
Պատկերը նույնն է եղել Միլանում, ուր 5 000 մարդ է հավաքվել։ Կրկին քաշքշուկ է սկսվել, մեկ տղամարդու դանակահարել են։
Ամստերդամում նույնպես ոստիկանությունը 13 մարդ է ձերբակալել, ապա արգելել որևէ շրջանում տոնել ֆուտբոլային հաղթանակները։
Սակայն Բարսելոնայում, ուր ապրում է ամենամեծ մարոկկական համայնքը, մի քանի հազար ոստիկանի մասնակցությամբ կարգը պահպանվել է, ծեծկռտուքի դեպքեր չեն եղել։