Դեկտեմբերի 15-ին սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայությունից ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդել են, որ տեղական ժամանակով ժամը 23:04-ին Ադրբեջանի տարածքում տեղի է ունեցել երկրաշարժ: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից։
Էպիկենտրոնը գտնվել է Իմիշլի քաղաքից 27 կմ դեպի հարավ-արևելք, Ստեփանակերտ քաղաքից 131 կմ արևելք:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ, ըստ MSK-64 սանդղակի` 3.9 մագնիտուդ:
Երկրաշարժը զգացվել է նաև Ստեփանակերտ քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ: