ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ներկայացուցիչները ժամանել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի փակ հատված:
Դրանից քիչ առաջ այդ հատվածով անցել է ռուս խաղաղապահների ավտոշարասյունը:
ԵՄ դիտորդները հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցերին: Նրանք միայն ասել են, որ եկել են այստեղ` ճանապարհի այդ հատվածի մոնիթորինգ իրականացնելու համար:
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը դեկտեմբերի 12-ին հայտարարել էր, որ Բրյուսելը չի երկարացնի Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատը, որը Հայաստանում իր գործունեությունը կավարտի դեկտեմբերի 19-ին: Առաքելությունը Հայաստանում էր 202 թվականի հոկտեմբերի 17-ից: