Հայաստանի իշխանությունները պատրաստվում են դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ հայ-ադրբեջանական սահման դիտորդների առաքելություն ուղարկելու առաջարկով, գրում է «Փաստ»-ը՝ վկայակոչելով ՀՀ ԱԳՆ իր աղբյուրներին։
Ավելին, ապացույցներ կան, որ այդ թեման քննարկվել է օրեր առաջ Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ»,- գրում է թերթը։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը դեկտեմբերի 12-ին ասել էր, որ Բրյուսելը չի երկարաձգի Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատը, որը դեկտեմբերի 19-ին կավարտի իր գործունեությունը Հայաստանում։
Առաքելությունը Հայաստանում է 2022 թվականի հոկտեմբերի 17-ից։