Խառը մենամարտերի (MMA) հայազգի բռնցքամարտիկ Արման Ծառուկյանը դեկտեմբերի 18-ին հաղթել է Լաս Վեգասում UFC Fight Night 216 մրցաշարում։ Այս մասին հայտնում է championat.com-ը։ Երեկոյի երկրորդ ամենակարևոր իրադարձության ժամանակ 26-ամյա մարտիկը հանդիպել է Դամիր Իսմագուլովին։
Երեք ռաունդներից հետո մրցավարը միաձայն որոշմամբ (30-27, 30-27, 30-27) հաղթանակը շնորհել է Ծառուկյանին։ 22-ամյա Ծառուկյանի համար այս հաղթանակը 19-րդն էր կարիերայում, նա պարտվել է 3 անգամ։
Ծառուկյանը ծնվել է 1996 թվականի հոկտեմբերի 11-ին Վրաստանում, Ախալքալաք քաղաքում։ Արմանի կարիերան սկսվել է 2015 թվականի սեպտեմբերի 25-ին MFP: Assault Night on Spassk 2015-ում: Նա մասնակցել է այնպիսի մրցաշարերի, ինչպիսիք են RFC, OFS, Modern Fighting Pankration: Ծառուկյանը UFC-ում է 2019 թվականի ապրիլից։ Ընդհանուր առմամբ, նա ունի 19 հաղթանակ և երեք պարտություն։ Նա UFC-ի թեթև քաշային կարգում զբաղեցնում է 9-րդ տեղը։