ՀՀ ֆինանսների նոր նախարար է նշանակվել փոխնախարար Վահե Հովհաննիսյանը։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահը։
Ֆինանսների նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնում։
Ավելի վաղ Անվտանգության խորհրդի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ֆինանսների նախարարության ղեկավարի պաշտոնում Խաչատրյանին կփոխարինի ֆինանսների փոխնախարար Վահե Հովհաննիսյանը։