Ամանորին հյուրերին զարմացնելու տարբեր եղանակներ կան։ Օրինակ՝ համեղ խորտիկներ, գեղեցիկ զարդարված տոնածառ, հրաշալի սպասք․․․ Սակայն սա ամենը չէ։ Դուք կարող եք հյուրերին զարմացնել ձեր անսպասելի պերճախոսությամբ։ Իսկ եթե մեկ-երկու բաժակ արդեն խմել եք, ապա ավելի լավ։
Այսպիսով՝ ձեզ ներկայացնում ենք ամանորյա կենացների մի քանի տարբերակ, որոնք ավելի հիշվող կլինեն ու կբարձրացնեն հյուրերի տրամադրությունը։
1․Ասում են՝ ում հետ դիմավորես Նոր տարին, այդ մարդկանց հետ էլ կանցկացնես։ Համոզված եմ, որ հաջորդ տարին ձեզ հետ անցկացնելուց ավելի լավ բան չկա։ Եվ վերջ։ Շնորհավոր Նոր Տարի։
2․ Նոր տարում՝ նոր ուժերով, նոր գաղափարներով, նոր նպատակներով։ Բայց ես կցանկանայի գոնե ինչ-որ բան վերցնել անցյալ տարվանից, ուստի առաջարկում եմ մեզ հետ վերցնել՝ սեր, փորձ և դրական ու կենսուրախության լիցք, որով մենք այժմ ճանապարհում ենք հին տարին:
3․ Ինչի՞ց է պատրաստված այս բաժակը։ Հենարան-ոտիկից և խմիչքի համար նախատեսված թասիկիցց։ Ինչի՞ց է ստեղծված մարդը։ Մարմնից՝ նյութական հենարանից և հոգուց՝ թասիկից: Եկե՛ք խմենք այն բանի համար, որ նոր տարում մեր բաժակներն ավելի հաճախ լցվեն նուրբ գինիով, իսկ հոգու բաժակները՝ հիասքանչ զգացողություններով։
4․ Թո՛ղ ձեր ձեռքը միշտ մեկնվի նոր տարում ընկերոջ հետ ձեռքսեղմման և ո՛չ երբեք ողորմության համար:
5․ Կյանքը նման է Ամանորի լույսերի. հենց որ մի լամպը այրվում է, մյուսները մարում են: Եթե մարդու մոտ մի բան չի ստացվում, ամեն ինչ ձեռքից դուրս է գալիս։ Այսպիսով, եկեք խմենք, որպեսզի մեր կյանքի պայծառ իրադարձությունների լույսերը փայլեն բոլոր գույներով և երբեք չմարեն՝ հաջորդ տարի վառվելու համար։
7․ Պետք է միշտ հիշել, որ աշխարհում գոյություն ունեն միայն երկու տեսակի մարդիկ. ոմանք գլորում են այս աշխարհը և ինչ-որ բան փոխում դրա մեջ: Իսկ մյուսները վազում են մոտակայքում և սարսափած գոռում. «Ո՞ւր է գլորվում այս աշխարհը»: Այսպիսով, եկեք մեր կյանքում դրսից դիտորդներ չլինենք և մեր ջանքերը գործադրենք դրանում ինչ-որ բան փոխելու համար: