Չինաստանում մեկ օրվա ընթացքում 37 մլվ մարդ վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Նշվում է, որ դեկտեմբերի առաջին 20 օրվա ընթացքում երկրում COVID-19 է հայտնաբերվել 248 միլիոն չինացիների մոտ, ինչը կազմում է բնակչության գրեթե 18 %-ը։ Նախորդ օրական ռեկորդը սահմանվել էր 2022 թվականի հունվարին՝ չորս միլիոն մարդ:
Գործակալության տվյալներով՝ հիվանդացել է Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Սիչուան նահանգի և Պեկինի մայրաքաղաքի բնակիչների կեսից ավելին։
Դեկտեմբերի 24-ին South China Morning Post-ը հայտնել է, որ Չինաստանում կորոնավիրուսով վարակման գագաթնակետը, ըստ փորձագետների, կնվազի հաջորդ տարվա հունվարին։