Դեկտեմբերի 28-ին, ժամը 19։00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում համերգով հանդես կգա երգիչ Քվենթին Մուրը։
Արևային էներգիայով երգիչը Տեխասից․ Քվենթին Մուրը գրավել է հանդիսատեսին իր անկեղծ ելույթովներով։ Երաժիշտը տիրապետում է տարբեր գործիքների, նախընտրում է կիթառ և հարվածային գործիքներ, բացի այդ, տիրապետում է վոկալային տարբեր տեխնիկաների։
Քվենտինի երաժշտությունը մեղեդային է, ներառում է սոուլի, R&B-ի և ֆանկի տարրեր։ Հեղինակային երգերին զուգահեռ՝ երաժշտի համերգային ծրագրերում տեղ է հատկացվում նաև համաշխարհային հիթերին։
Վերջերս արտիստը համերգներ է ունեցել Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում և Ուզբեկստանում, որտեղ բոլոր ելույթները մեծ հաջողություն են ունեցել։ Հանդիսատեսի պահանջով՝ Քվենթին Մուրը կրկին կայցելի Երևան, այս անգամ նա ելույթ կունենա «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ Համերգին հանդես կգան Լուկաս Մադոյանը և Արտակ Ներսիսյանը (Mad Blues Band):