Թբիլիսին կրկին հայտարարել է Երևանի և Բաքվի միջև խորհրդարանական մակարդակով հարաբերությունների կարգավորման գործում ներդրում ունենալու պատրաստակամության մասին։ Այս մասին jnews.ge-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին «Դեսպանների համաժողով – 2022» ամենամյա համաժողովի բացմանը։
«Մենք ցանկանում ենք Ադրբեջանի և Հայաստանի հետ համատեղ խորհրդարանական ջանքերով նպաստել խաղաղության և կայունության հաստատմանը», – ասել է Պապուաշվիլին:
Նրա խոսքով՝ այդ ջանքերը տարածաշրջանի զարգացման նախադրյալ կդառնան։ Նա հիշեցրել է, որ Ուկրաինայի ճգնաժամի հետ մեկտեղ ընթացիկ տարում կայունություն չի եղել նաև Հարավային Կովկասում։